Նորություններ
ԿԱՌՆՈՒՏՈՒՄ ՊԵՂՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԲՆԱԿԱՏԵՂԻ ԵՎ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ
Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում այս տարի ևս շարունակվել են պեղումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Կառնուտի պեղումների արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը նշել է, որ նույն տարածքի վրա համաժամանակյա բնակատեղի և դամբարանադաշտ է ֆիքսվել:...
08/11/2017 - 11:52
ԳՈՐԻՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՎԻՇԱՊ ՔԱՐԱԿՈԹՈՂ
 Հայ-գերմանական համատեղ ջանքերով վիշապ քարակոթողների ուսումնասիրության արդյունքում Գորիսի տարածքում հնագետները վիշապ քարակոթող են հայտնաբերել, որը եզակի է և տարբերվում է մինչ այժմ հայտնաբերվածներից:...
22/06/2017 - 16:02
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
 Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից մեկը պահպանվող հնավայրերի տարածքներում պեղումներ իրականացնելն է։ 2005 թ.-ից հնագիտական մեծածավալ պեղումներ են իրականացվում Տիգրանակերտում, ինչպես նաև մեծ թափ է ստացել Հադրութի շրջանի Ազոխի քարանձավի պեղումները։ Վերջին տարիներին հնագիտական պեղումներ են իրականացվում նաև Կարկառում, Քաշաթաղի շրջանի Արծվաշեն համայնքի մոտակայքում, Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջուր համայնքի և Ամարասի վանքի տարածքներում։...
09/03/2017 - 14:07
ԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
 Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս հայտնաբերվել է ուրարտական շրջանի դամբարան: Պեղումների մանրամասները ներկայացրել է պ.գ.դ., պրոֆեսոր, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Ըստ նրա՝ դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։ Պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները կհամալրեն Մեծամորի ցուցադրությունը:...
31/01/2017 - 15:33
ՊԵՂՈՒՄՆԵՐ ԱԼԵՔՍԱՆԱ ՂՈՒԶԵ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ
 Լեռնային Ղարաբաղի Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում գտնվող Ալեքսանա Ղուզե քարանձավային համալիրում իրականացված պեղումները բավական արժեքավոր արդյունքներ են գրանցել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քարանձավի մակերեսային շերտերը 50-60 տարվա վաղեմություն ունեն, իսկ դա այն ժամանակաշրջանն է,երբ ժամանակակից մարդն ապրել է նեանդերթալյան մարդու հետ: Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել:...
08/12/2016 - 10:20
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԽՃԱՆԿԱՐՆԵՐ ԵՆ ՊԵՂԵԼ
Ենթադրաբար մ.թ.ա 1-ին դարին դասվող հազվագյուտ խճանկարներ են հայտնաբերվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա(պատմական Ուրֆա) քաղաքում, գրում է Daily Sabah-ը:  Հնագետները հայտնաբերել են հայոց Աբգար V թագավորի ժամանակների 5 խճանկար:...
31/10/2016 - 16:13
ՀԱՅՈՑ ԱՐՔԱՆԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ԱՂՁՔՈՒՄ
 Հնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրել է Բյուրականի հարևանությամբ՝ պատմական Աղձքում, իրականացված բացառիկ պեղումների արդյունքները, որի ընթացքում հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ:  Սիմոնյանի խոսքով՝ դրանք  Արտաշիսյան և Արշակունյաց արքաների ոսկորներ, մասունքներ են, որոնք հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու սալահատակի տակ:...
25/10/2016 - 12:43
<<>>
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am