Նորություններ
Տպել

 

 Հայ-գերմանական համատեղ ջանքերով վիշապ քարակոթողների ուսումնասիրության արդյունքում Գորիսի տարածքում հնագետները վիշապ քարակոթող են հայտնաբերել, որը եզակի է և տարբերվում է մինչ այժմ հայտնաբերվածներից:

 ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնել է, որ հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում մինչ այժմ հայտնաբերված վիշապ քարակոթողները քանդակազարդ են եղել: «Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով: Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում, և դրանից դուրս գոյություն չունեն»,-ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսևորումներ են:

 Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` շատ վիշապ-քարակոթողներ ժամանակին իջեցվել են պատվանդաններից, տեղահանվել: «Մենք այդ բոլորը հավաքում ենք, տեղակայում իրենց նախնական վայրերում: Վիշապ քարակոթողներից շատերը վնասված են, շատերը գտնվում են հողի տակ: Դրանք հանդիպում են Գեղամա լեռներում, Արագածի փեշերին, Սյունիքում»,-ասել է նա:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է`

www.armenianarchaeology.am